00:00:00

Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում առնվազն 34 թալիբ է չեզոքացվել

15:52, 04 նոյեմբեր 2018 Աշխարհ

Աֆղանստանում շաբաթ օրը «Թալիբան» արմատական շարժման առնվազն 34 զինյալ է չեզոքացվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։ «Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը (ANDSF) երկրի ամբողջ տարածքում 8 ռազմական գործողություններ են իրականացրել եւ 99 հատուկ գործողություններ, որոնց արդյունքում 34 զինյալներ սպանվել են, եւս 15-ը՝ վիրավորվել»,-ասված է գերատեսչության հայտարարութունում։ Աֆղանստանի ուժայինները ոչնչացրել են թշնամու չորս պաշտպանական դիրքեր, ինքնաշեն պայթուցիկ սարքեր եւ ականների արտադրության գործարան: Բացի այդ, Աֆղանստանի ռազմաօդային ուժերը 8 ավիահարված են հասցրել զինյալների ուղղությամբ։ Գործակալության փոխանցմամբ՝ «Թալիբանը» ոչ մի կերպ չի մեկնաբանում այդ տեղեկությունը: Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ, որը, վերջին տվյալներով, վերահսկում է երկրի ամբողջ տարածքի շուրջ 50 տոկոսը: Զուգահեռաբար, Աֆղանստանում ուժեղանում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Երկրում ծայրահեղականների դեմ պայքարի լայնածավալ գործողություններ են իրականացվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր