00:00:00

Հացկերույթից հետո տղամարդը դանակահարել է հյուրընկալողին

22:53, 03 նոյեմբեր 2018 Իրավական

Երևանում հացկերույթն ավարտվել է հյուրընկալողի դանակահարությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հենց հյուրընկալողի տանը։ 2018 թվականի հուլիսի 21-ի երեկոյան տղամարդիկ միասին հաց են կերել, խմել, ալկոհոլի ազդեցության տակ իրար չեն հասկացել, հնչեցրել հայհոյանքներ։ Հյուրընալվողն էլ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել է տանտիրոջ հետ ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով աջից ստործնոտային շրջանի ծակած-կտրած վերքի, ձախ արմկնահոդի շրջանի ծակած-կտրած վերքի` շրջակա արյունազեղմամբ, որովայնի առաջային պատի ձախ կողմնային շրջանի` որովային խոռոչ թափանցումով և բարակ աղու ու նրա միջընդերքի վնասումով ուղեկցող ծակած-կտրած վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր