00:00:00

Գարեգին Բ-ն գոհ է Դաշնակցության կեցվածքից

18:04, 03 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին:  Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի եւ ձեռնարկների մասին: Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Հայրապետին: Վերջինս ընդգծեց, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան եւ հոգեւոր առաքելության կարեւորությանը, շարունակելու է զորավիգ եւ նեցուկ լինել նրան: Իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ կուսակցության կեցվածքին` գնահատելով դրսեւորած ոգին եւ գիտակցությունը: Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ ժողովրդի զորակցությունը եւ նախանձախնդրությունը Մայր Եկեղեցու եւ իրենց սրբազան հավատքի հանդեպ արտահայտությունն են այն իրողության, որ Հայոց Եկեղեցին մեր ազգի ինքության եւ գոյության հիմնական երաշխավորներից է: Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին եւ հոգեւոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական եւ  ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության եւ բարօրության: Նորին Սրբությունը խոսեց նաեւ ժողովրդի եւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգեւոր զորությամբ եւ միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները եւ արձանագրվել հաղթանակները:  Հայոց Հայրապետի խոսքով` այսօր եւս, դժվարությունների եւ փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետեւողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի եւ փորձառության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր