00:00:00

Կրասնոդարում գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ

20:07, 03 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել: Բախվել են գնացքն ու բեռնատարը, ինչի հետևանքով տուժել է մոտ 20 մարդ: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել լույս նոյեմբերի 3-ին՝ «Տիմաշևսկայա» և «Վեդմիդովկա» կայարանների միջև: Աղբյուրը մանրամասնում է, որ Մինսկից Ադլեր ուղևորվող №301 գնացքը բախվել է երկաթգծային խաչմերուկի վրա դուրս եկած բեռնատարին: Թեև գնացքավարն արգելակել է, սակայն հեռավորությունը փոքր է եղել, ու բախումից հնարավոր չի եղել խուսափել: Կատարվածի հետևանքով գնացքավարը, նրա օգնականը, բեռնատարի վարորդը հոսպիտալացվել են: Բացի այդ, բուժօգնություն ստանալու համար հիվանդանոց է դիմել 15 ուղևոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր