00:00:00

«Ժողովուրդ». Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատե¬լու Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը կյանքի չի կոչվի

13:46, 03 նոյեմբեր 2018 Մամուլ

Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատե­լու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հա­վանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետր­վարի 6-ին: Հիմնական զեկուցողը սո­ցապ նախկին փոխնախարար Թադե­ուս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագծի հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ թավշյա հեղափոխու­թյունից հետո: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2018 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանո­րը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հա­նել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Այ­սինքն՝ ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը: Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ըն­դամենը 3 օր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր