00:00:00

Իրանի դեմ պատժամիջոցները կհարվածեն այդ երկրի տնտեսության առանցքային ոլորտներին. Պոմպեո

03:49, 03 նոյեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված պատժամիջոցները կհարվածեն այդ երկրի տնտեսության առանցքային ոլորտներին: Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Պոմպեոն նշել է, որ նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցներն անհրաժեշտ են Իրանի իշխանությունների «պահվածքը փոխելու» համար: «Դա անհրաժեշտ է այն փոփոխությունների համար, որոնց մենք ձգտում ենք: Ճնշում գործադրելուն ուղղված գործողություններն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար մենք սերտորեն համագործակցում ենք երկրների հետ՝ իրանական նավթի արտահանումը հնարավորինս կանխելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Պոմպեոն նաև նշել է, որ այն 8 երկրների ցանկում, որոնք արտոնություն կունենան իրանական նավթ գնելու, չենք գտնվի Եվրամիության անդամ երկրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր