00:00:00

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

16:50, 02 նոյեմբեր 2018 Իրավական

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից: Նշենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 31-ին, նա մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վահագն Հարությունյանը առաջադրված մեղադրանքն ապօրինի է համարել եւ հայտարարել, որ ինքը վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, որ ինքը Մոսկվայում է գտնվում բուժման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր