00:00:00

Բաբլոյանը երեկ «պատիվ է տվել» Փաշինյանին. Պատերի տակ իրար հայհոյողները «ջան են ասել, ջան լսել». «Հրապարակ»

14:17, 02 նոյեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ վարչապետի հերթական «չընտրության» օրը, ԱԺ միջանցքներում ախորժելի բույր էր տարածվել, որը հատկապես ծանր էին տանում «հավերժ սոված» լրագրողները: ԱԺ ղեկավարությունը քվեարկությունից հետո «պատիվ էր տալիս» Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով ճաշի: Տոլմայով (դատելով բույրից) և այլ համեղ կերակուրներով ճաշին մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահները, աշխատակազմի ղեկավարը և ՔՊ խմբակցության ղեկավարը: Ամբիոնից իրար քննադատողներն ու պատերի տակ իրար հայհոյողները երեկ միասին սեղան են նստել, «ջան ասել ու ջան լսել»: Թեպետ, ասում են, Նիկոլ Փաշինյանը հատուկ ակնածանքով է վերաբերվում Արա Բաբլոյանին, ով այս ընթացքում իրեն շատ օգնեց»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր