00:00:00

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Արոնյանը Ուեսլի Սոի հետ կիսում է 10-րդ հորիզոնականը

21:28, 01 նոյեմբեր 2018 Սպորտ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման նոյեմբեր ամսվա վարկանիշային ցուցակը, որում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոի հետ 2765 միավորով կիսում է 10-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի հավաքականից աղյուսակում են նաև Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (76-րդ տեղ): ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի լավագույն շախմատիստը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը 2835 միավորով: Նրան հաջորդում են Ֆաբիանո Կարունան, Շահրիյար Մամեդյարովը, Լին Դիժենը, Վայե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը և Ալեքսանդր Գրիշչուկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր