00:00:00

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչն անհանգստացած է Ադրբեջանում լրագրողի առեւանգումով

16:59, 01 նոյեմբեր 2018 Աշխարհ

ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Բաքվում լրագրող Իսմայիլ Իսլամօղլուի քննադատական հայացքների պատճառով առեւանգման եւ ոստիկանների կողմից նրա նկատմամբ ճնբումների կապակցությամբ: Դեզիրն այս մասին գրել է Twitter-ում, հաղորդում է contact.az-ը: Հոկտեմբերի 29-ին Իսլամօղլուն հայտարարել էր, որ 3 օր առաջ առեւանգվել էր քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից եւ ոստիկանության գլխավոր վարչությունում ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման ենթարկվել` քննադատական հրապարակումների համար: Մայրաքաղաքի ոստիկանությունը ժխտում է լրագրողի ձերբակալման փաստը, պնդելով, որ Իսլամօղլուի հարազատները հայտարարել են նրա անհետացման մասին: Երբ նա «գտնվել է», ոստիկանությունը նրա հետ «պրոֆիլակտիկ զրույց» է անցկացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր