00:00:00

Դաշնակահար Բորիս Բերեզովսկու ելույթը կկայանա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի փառատոնի փակման համերգի ընթացքում

15:35, 01 նոյեմբեր 2018 Մշակույթ

Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։  Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից: Հոկտեմբերի 31-ին նախատեսված էր դաշնակահարի ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, սակայն այն հետաձգվել էր երաժշտի հիվանդության պատճառով։ Հոկտեմբերի 31-ի համերգի համար վաճառված տոմսերը ուժի մեջ են նոյեմբերի 13-ի համերգի համար։ Երևանյան համերգի ընթացքում Բորիս Բերեզովսկին կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև ջութակահար Դենիել Ռոհնը՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր