00:00:00

50-ից ավելի ջրասուզակներ են աշխատում ինդոնեզական ինքնաթիռի կործանման վայրում

14:23, 01 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ավելի քան 50 ջրասուզակներ են ներգրավված Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության ինքնաթիռի սեւ արկղի որոնումներում եւ հանրանավի ֆյուզելյաժի հնարավոր բարձրացմանը, որն աղետի Է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում: Նոյեմբերի 1-ին այս մասին լրագրողներին հայտնել Է Որոնման եւ փրկման ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգին: Detik նորությունների պորտալի տեղեկատվությամբ՝ ստորջրյա մասնագետների մի մասն արդեն իջել Է մոտավորապես 30 – 40 մետր խորություն: Փրկարարները նոյեմբերի 1-ին բարձր ճշգրտության սարքավորումների միջոցով ստացել են կործանված հանրանավի ֆյուզելաժի պատկերները: Բացի դրանից, սարքերն ինքնաթիռի ինքնագրիչի հստակ ազդանշան են արձանագրում: «Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա, հնարավոր Է, այսօր կարողանանք հայտնաբերել սեւ արկղը»,-ասել Է գործակալության ղեկավարը: Նա նաեւ հավաստել Է, որ պլանավորվում Է ներգրավել հատուկ տեխնիկա հանրանավի ֆյուզելաժը բարձրացնելու համար: Իսկ ընդամենը, նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ին գործողությանը մասնակցում են ավելի քան 850 փրկարարներ, ոստիկաններ եւ զինծառայողներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր