00:00:00

Ցուցմունքներ կան. Ինչու է Գորիսի քաղաքապետը ծեծել ավագանու անդամին. «Ժողովուրդ»

13:52, 01 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես, ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից դարձնելու մեկ դրույք: Քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասել է՝ հետո կլուծենք, ավագանու անդամը պնդել է իր բարձրացրած հարցը, որից սկսել է վեճը: Քաղաքապետը ավագանու անդամին դուրս է հանել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին: Ըստ էության, առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածին ընթացք կտա, և հարուցված քրեական գործը կուղարկվի ՀՔԾ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր