00:00:00

Պուտինն ստորագրեց Պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգը

03:52, 01 նոյեմբեր 2018 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ ստորագրել Է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը: «Այն ուղղված Է այդ թվում՝ ավելի հարմարավետ պայմանների ձեւավորմանը արտասահմանից հայրենակիցների Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը եւ ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն»,-պարզաբանել Է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով արտասահմանում ապրող հայրենակիցների Համաշխարհային կոնգրեսի նիստում: «Բազմաթիվ խնդիրները, խոչընդոտները, որոնց մասին խոսում Էին մեր հայրենակիցները, հանվել են»,-նշել Է Պուտինը: Ընդ որում՝ նա կոչ Է արել «տեսնել, թե ինչպես Է այն (հայեցակարգը) աշխատում գործնականում»: Հայեցակարգի նախորդ խմբագրույթը նախագահի կողմից հաստատվել Էր 2012 թվականի հունիսի 8-ին: Պետության ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանը աշխարհում լարվածության աճի պայմաններում վճռականորեն կպաշտպանի հայրենակիցների իրավունքներն ու շահերն արտասահմանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր