00:00:00

ԱՄՆ սահմանադրությունը երկրում բոլոր ծնվածների համար քաղաքացիության իրավունք չի երաշխավորում

03:39, 01 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թրամփ․ ԱՄՆ սահմանադրությունը երկրում բոլոր ծնվածների համար քաղաքացիության իրավունք չի երաշխավորում։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ մտադիր է վերջ դնել այդ պրակտիկային։ «Այսպես կոչված՝ ծնվելու իրավունքով քաղաքացիությունը, որը մեր երկրի համար միլիարդավոր դոլարներ է արժենում եւ շատ անարդար է մեր քաղաքացիների հանդեպ, կդադարեցվի՝ այսպես թե այնպես։ Դա չի հակասի 14-րդ փոփոխությանը․․․ Շատ իրավաբաններ համաձայն են»,- Twitter-ում գրել է նա։ 14-րդ փոփոխությունը, որ լրացվել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմից հետո, քաղաքացիություն է շնորհում երկրի տարածքում ծնված ցանկացած մարդու։ Այդ լրացումը նախատեսված էր նախկին ստրուկների սահմանադրական իրավունքը ապահովելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր