Փարաքարում վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 14:00-ի սահմաններում Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհին՝ ՃՈ անշարժ պահակակետի մոտ, 30-ամյա Արմեն Գուլոյանը BMW մակնիշի 34 UA 740 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Լիլի Ղուկասյանին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին: Վերջինը տեղափոխվել է «Աստղիկ» բուժկենտրոն:
Տուժածը փողոցը հատել է չթույլատրված հատվածում: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

