00:00:00

Երևանում արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր

03:04, 22 փետրվար 2018

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` բոտուլիզմի առաջացման պատճառը տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենն է: Թունավորման առաջին ախտանշաններ են` սրտխանոցը, գլխապտույտը, տեսողության վատացումը: Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար մասնագետները զգուշացնում են` • մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելով հնարավոր է փրկել հիվանդի կյանքը»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31