00:00:00

Կառավարությունում սկսել են հարվածել միմյանց թիկունքին. «Իրավունք»

13:55, 31 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ բավականին լարվել է մթնոլորտը կառավարությունում: Եթե նախկինում երիտպաշտոնյաները փորձում էին միմյանց սատարել, ապա այժմ չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որևէ մեկը սայթաքում է: Պատճառը մեկն է՝ յուրաքանչյուրը սկսել է մտածել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ավելի հարմար դիրք ընդունելու մասին: Այս դեպքում ամեն մեկը գտնում է, որ մյուսից ավելի արժանավոր է, քանի որ ոչ միայն «քայլած» ունի Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նաև մի քանի ամսվա պաշտոնավարման փորձ: Իսկ մյուսները մատնացույց են անում այն բացթողումները, որոնք վերջիններս թույլ են տվել և կարող են հանկարծ վրիպած լինել Փաշինյանի տեսադաշտից»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր