00:00:00

Ռուսաստանը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ուկրաինական 360 ընկերությունների դեմ

04:23, 31 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունում ավարտվում են Ուկրաինայի պատժամիջոցների դեմ պատասխան սահմանափակումների որոշման նախագծի իրականացման ուղղությամբ աշխատանքները՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրին։ Նա ընդգծել է, որ այդ պատժամիջոցները կառնչվեն մոտ 360 ուկրաինական ընկերությունների եւ 50 ֆիզիկական անձանց։ Աղբյուրը վստահեցնում է, որ ցուցակում «Ուկրաինայի քաղաքացիների համար շատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն։ Նրա խոսքերով՝ ուկրաինացիները կտեսնեն, որ իրենց որոշ ղեկավարներ ծայրահեղական հայացքներ ունեն, այդ թվում՝ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների վերաբերյալ։ Հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել՝ Ուկրաինայի ոչ բարեկամական գործողությունների հետ կապված տնտեսական հատուկ միջոցառումների սահմանման մասին։ Դրանք պետք է գործեն ե՛ւ իրավաբանական, ե՛ւ ֆիզիկական անձանց հանդեպ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր