00:00:00

Վաղվանից անժամկետ ցույց՝ ԱԺ-ի դիմաց

03:39, 31 հոկտեմբեր 2018 Բլոգ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Պահանջում ենք ԱՆՀԱՊԱՂ արտահերտ նիստում հաստատել ընտրական օրենսգրքի փոփոխությունները» խումբը, որտեղ կոչ է արվում իրականացնել բողոքի ցույց։ «Շտապ հավաք ԱԺ մոտ՝ Բաղրամյան պողոտայի մուտք։ Պահանջում ենք ԱՆՀԱՊԱՂ արտահերտ նիստում հաստատել ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ժամանակավոր կառավարության անցումային ծրագրի և հեղափոխության օրակարգի մասն են։ Հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում անժամկետ բողոքի ցույցի՝ սկսած ժամը 13:00-ից՝ չորեքշաբթի օրը։ Կառավարության ծրագրում ամրագրված էր այս օրենքի հաստատումը՝ որպես արտահերթ ընտրությունների անցկացման նախապայման, ուստի անթույլատրելի ենք համարում գալիք ընտրությունների անցկացումն առանց նշված փոփոխությունների հաստատման։ Այդ փոփոխությունները նվազեցնելու են ընտրական գրավի չափը և ԱԺ անցողիկ շեմը, ինչը բխում է նոր իրավիճակից ու նոր ուժերի շահերից, և չի բխում հին, հակահեղափոխական ուժերի շահերից»,- ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ կառավարությունը նախաձեռնել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, սակայն նախագիծը ոչ լիագումար, ոչ էլ արտահերթ նիստում չընդունվեց։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր