00:00:00

Ադրբեջանի արտգործնախարար․ «Հայաստանի անկախությունը կարող է հարցականի տակ դրվել»

22:20, 30 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բառացիորեն սպառնացել է ՀՀ անկախությանը։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացել է  Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը։  Հանդիպման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որով Իրանն ու Թուրքիան հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը «պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների պահպանման շրջանակում»։ Հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարը։ Լրագրողներից մեկը Մամեդյարովին  հետևյալ հարցն է ուղղել․ «Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև թեկուզ «ոտքի վրա», բայց որոշակի երկխոսություն կայացավ։ Դա նպաստել էր այս ոլորտում հույսերի նորացմանը։ Սակայն դրան հաջորդեց Փաշինյանի հրաժարականը։ Կազդի՞ արդյոք այդ հանգամանքը Բաքվի և Երևանի միջև երկխոսության գործընթացի վրա։ Դուք մինչև տարեվերջ որևէ առաջընթաց ակնկալո՞ւմ եք»։ Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանել է․ «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Չգիտեմ, թե ով կհաղթի ընտրություններում, բայց եթե հաղթող թեկնածուն մեծ աջակցություն ստանա, հնարավորինս շատ քվե հավաքի, դա կխոսի այն մասին, որ Հայաստանի բնակչությունը վստահում է նրան։ Եթե Հայաստանը չկարողանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ կառուցել, ապա Հայաստանի անկախությունը կարող է հարցականի տակ դրվել»։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31