00:00:00

Պաղեստինը հրաժարվեց ճանաչել Իսրայելը եւ նրա հետ դադարեցրեց համագործակցությունն անվտանգության շուրջ

14:37, 30 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Պաղեստինը հրաժարվում Է Իսրայել Պետության ճանաչումից եւ նրա հետ դադարեցնում Է համագործակցությունն անվտանգության ոլորտում: Ինչպես հայտնել Է Maan պաղեստինյան լրատվական գործակալությունը, այս որոշումն ընդունվել Է Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհրդի՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան Ռամալլահում կայացած նիստում: «ՊԱԿ-ի Կենտրոնական խորհուրդը որոշում Է ընդունել Իսրայել Պետության ճանաչումը սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Պաղեստին Պետությունը 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով,- ասված Է ԿԽ-ի ամփոփիչ որոշման մեջ:- Բացի այդ, դադարեցվում Է կոորդինացումը անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ կասեցվում Է տնտեսական համագործակցությունը»: Միաժամանակ ՊԱԿ-ը հռչակում Է «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան օկուպացմանը բոլոր միջոցներով դիմադրելու» իր իրավունքը: Բացի այդ, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ՀԱՄԱՍ-ի վրա Է դրել ամբողջ պատասխանատվությունը միջպաղեստինյան հաշտության շուրջ բոլոր այն համաձայնությունների վիժեցման համար, որոնք ձեռք Էին բերվել Եգիպտոսի միջնորդությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր