00:00:00

«Ժողովուրդ». Վարորդները գո՞հ են. ինչ է իրենից ներկայացնում վարորդական իրավունքի վկայականի տրամադրման նոր ձեւը

14:00, 30 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այդ կարգը կիրառելու դեպքում բավական կթեթեւանա վարորդների ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են: Սակայն, ըստ նրա, դրանից պատասխանատվությունը չի նվազում: Ինչ վերաբերում է 9 բալանոց համակարգին, Ղահրամանյանը պնդել է, որ դա գիտական փաստարկների հիման վրա չի որոշվել: «Այնպես չէ, որ հիմա այն վերջնական է, քանի որ դիտարկվում է որոշակի խախտումների դեպքում: Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում 12 է կազմում»,- ասել է նա՝ հավելելով,- «Խախտում անողի համար 9 կամ 90-900 միեւնույն է, նա բողոքելու էր: Վարորդներ կան, որոնք պնդում են, որ 9 շատ է, 3 կամ 5 է պետք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր