00:00:00

«Իրատես». Լուրջ իրարանցում ՀՀԿ-ում. նավը լքողներ էլի կլինեն

13:46, 30 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց նախընտրական ցուցակում հնարավոր է նաեւ ՀՀԿ-ականներ լինեն, լուրջ իրարանցում է առաջացրել հանրապետականների շրջանում: «Մի քանի օրից կարձակվի Ազգային ժողովը, մեկ ամսից էլ ընտրություններ կլինեն, ու որոշ պատգամավորներ շանս չեն ունենա այլեւս հայտնվելու խորհրդարանում: Եթե ՀՀԿ-ն ընտրություններին իրապես ռեբրենդիգավորված ցուցակով գնա, ապա մի շարք նախկին ու ավանդական դեմքեր չեն լինի այդ ցուցակում: Վերջիններս էլ, արդեն իսկ զգալով այդ ամենը, իրենց համար այնքան թանկագին պատգամավորական մանդատը փորձում են նոր իշխանությունների միջոցով ստանալ»,- ասաց ՀՀԿ-ամերձ «Իրատեսի» աղբյուրը: «Որոշ պատգամավորներ Փաշինյանի կամ նրա մտերիմների հետ հանդիպումների ժամանակ հարմար առիթը բաց չեն թողնում շողոքորթելու ու ասելու, թե ինչպես են գաղտնի պայքար մղել նախկին իշխանությունների դեմ: Հասկացնում են նոր կառավարիչներին, որ այժմ էլ պատրաստ են նրանց կողքին քայլելու, միայն թե ավանդական իրենց մանդատն անսասան մնա: Թե ինչ գնով ու ինչ նախապայմաններով կզարգանա այս ամենը, դեռ հստակ չէ, բայց հասկանալի է, որ նորեկներն այդքան էլ միամիտ չեն»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր