Այս մասին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մեզ հետաքրքրում է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը Եվրոպայի արձագանքը։ Եւ կուզեինք, որ Եվրոպան իմանար եւ հասկանար իր տարածքում միջին հեռահարության հրթիռների տեղակայման հետեւանքները»,- ասել է Շոյգուն։
«Ինչ վերաբերում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներին, ինչպես մեզ թվում է, ոչ բոլորն են Եվրոպայում հասկանում, որ այդ որոշումը լուրջ հետեւանքներ կունենա, այդ թվում՝ Եվրոպայի համար, իսկ ավելի ճիշտ՝ Եվրոպայի համար առաջին հերթին։ Եւ մեզ թվում է, որ շատ ճիշտ կլիներ այդ որոշման առավել լայն քննարկումը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի շրջանակներում»,- ընդգծել է ՌԴ նախարարը։