00:00:00

Ինդոնեզիայում Boeing 737-ը ծովն է ընկել. ինքնաթիռում 188 մարդ կար (լուսանկարներ)

13:57, 29 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց ծովն է ընկել Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը, որում 188 հոգի կար՝ 181 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք: Lion Air ավիաընկերությունը հաստատել է իր օդանավի կործանման մասին լուրը: Lion Air-ից հայտնել են նաև, որ կործանված ինքնաթիռն արտադրվել է 2018 թվականին և ավիաընկերության օդանավերի պարկը համալրել օգոստոսի 15-ին: Օդանավի հրամանատարն է եղել Բհավյե Սունեյան, որը որպես օդաչու ունի 6.000 ժամ թռիչքի փորձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր