00:00:00

Սաուդյան Արաբիան Խաշոկջիի գործի վերաբերյալ նոր հայտարարությամբ է հանդես եկել

03:07, 28 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում Մերձավոր Արևելքի թեմայով ֆորումի շրջանակներում պատասխանել է սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությանը վերաբերող հարցերին: Ջուբեյրը մասնավորապես հնչեցրել է յան տեսակետը, որ Խաշոկջիի սպանության դեպքը վերածվել է հիստերիայի: Նա վստահեցրել է, թե նախաքննության ընթացքը վեր կհանի իրականությունը: Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարը ընդգծել է թուրքական ուժային կառույցների հետ համագործակցության հանգամանքը, հավելելով, որ Խաշոկջիի սպանության գործով կասկածյալների դատավարությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում: Անդրադարձ կատարելով նաև Սաուդյան Արաբիա-Թուրքիա փոխհարաբերություններին՝ Ջուբեյրը հավաստիացրել է, որ Թուրքիան իրենց համար բարեկամական երկիր է և իրենց միջև առկա են լավ ներդրումային, առևտրային հարաբերություններ: Ավելի վաղ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը պահանջագիր էր ներկայացրել Խաշոկջիի սպանության գործով Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կասկածվող 18 անձանց հանձնման կապակցությամբ, որը Արտաքին գործերի նախարարության միջոցով հասցեագրվել էր Սաուդյան Արաբիային: Աղբյուր՝ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր