00:00:00

Կրակոցներ Պիտսբուրգի սինագոգում․ կան զոհեր

00:41, 28 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի սինագոգ և կրակ բացե, հայտնում է РИА Новости-ն։ Հրաձգության պահին սինագոգում պատարագ է մատուցվելիս եղել: Փիթսբուրգի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցչի տվյալներով՝ բազմաթիվ զոհեր կան հավատացյալների շրջանում, սակայն նրանց թիվը դեռևս պարզ չէ: Նշվում է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակումն իրականացնողին, նա այժմ կալանքի տակ է գտնվում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ում՝ հայտնելով, որ հետևում է իրադարձություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր