00:00:00

Իսրայելն 80 թիրախ Է գնդակոծել Գազայի հատվածում՝ ի պատասխան պաղեստինցիների կողմից հասցված հարվածների

15:06, 27 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի լույս 27-ի գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել 80 թիրախների՝ ի պատասխան պաղեստինցիների կողմից հրթիռակոծումներին: Այս մասին հայտնել Է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը: Մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ոչնչացված թիրախների թվում նշված են հինգ ռազմական օբյեկտ, զենքի պատրաստման երկու արտադրամաս, վարժական հենակետ, «ահաբեկիչների թունել» եւ հակաօդային դիտակետ: Ավելի վաղ հաղորդվել Է, որ առնվազն 30 հրթիռ Է արձակվել դեպի Իսրայելի տարածք Գազայի հատվածի կողմից: Իսրայելի ռազմաօդային ուժերը միջատարածքում ավիահարվածներ են հասցրել պաղեստինցի զինյալների օբյեկտներին՝ ի պատասխան Իսրայելի տարածք արձակված հրթիռների: Ինչպես հոկտեմբերի 27-ին հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, պատասխան գնդակոծումների ընթացքում վնասվել են բնակելի տներ, ինչպես նաեւ ինդոնեզական հիվանդանոցի շենքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր