00:00:00

«Էդ ինչպե՞ս է լինում, պարոն վարչապետ…». Քաղաքական կուլիսներում քննարկում են վարչապետի ելույթները. «Հրապարակ»

13:15, 27 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում քննարկում են վարչապետի ելույթները․ «Մինչ այս քարը քարին չթողնող, նախկիններին քննադատող-ձերբակալող վարչապետ Փաշինյանը մի խոսք չի ասել Աղվան Հովսեփյանի, Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին, որի եղբորը վերջերս նշանակել են «Զվարթնոցի» մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։ Աներորդին էլ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարն է․ էդ ինչպե՞ս է լինում»։ Էդ ինչպե՞ս է լինում՝ մեր հերթին հարցրինք ՊԵԿ պատասխանատուին։ «Արտակ Հարությունյանը համակարգում է շատ վաղուց, նորմալ աշխատող է»։ Իսկ աներորդին՝ Մերուժան Հակոբյանը, ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարն է՝ 2015-ից»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր