00:00:00

Հետմահու դատապարտվողը. Ով է կազմակերպել Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակումը. «Ժամանակ»

13:08, 27 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված և զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա: Հոկտեմբերի սկզբին Վրաստանում կալանավորվեց և Հայաստան տեղափոխվեց ավազակային հարձակման մեջ կասկածվող Գագիկ Ղևոնդյանը, ով ՀՔԾ-ում ցուցմունք էր տվել, որ ավազակային հարձակումը ինքը չի կազմակերպել, և տվել էր այլ մարդու անուն: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակումը նախաձեռնել և կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր, հոկտեմբերի 6-ին ԱԺ մեկ այլ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող, իսկ այնուհետև կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած Հարություն Ղարագյոզյանը, ով մեծ գումարներ է պարտք եղել Մկրտումյանին: Հետաքրքիր զուգադիպությամբ Վրաստանում Գագիկ Ղևոնդյանի կալանավորման և Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության ժամկետները համընկնում են»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր