00:00:00

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու ընտրություններում.Շարմազանով

02:24, 22 փետրվար 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօրվա գործադիր մարմնի նիստը հագեցած է եղել քննարկման հարցերի սպեկտրով, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում թեկնածուներ են իրենք առաջադրելու: Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու այդ ընտրություններում, իսկ մնացած ընդդիմադիրները կրկին թեկնածուներ չունեն: «Սա խոսում է այն մասին, որ միգուցե դեռևս չեն կարևորում ՏԻՄ աշխատանքները կամ դեռևս չկան կայացած կառույցներ: Մենք պատրաստ ենք մրցակցության», - հավելեց նա: Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ խորհրդարանին այս շաբաթ ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար: Նա նշեց նաև, որ առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, քննարկվելու է այս հարցը ևս, առաջարկվելու են 5 թեկնածուներ, ովքեր ընտրվելու են փետրվարի 27-մարտի 2-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր