00:00:00

ՔՊ-ի ընտրացուցակում Փաշինյանի աներորդին չի՞ լինելու. «Հրապարակ»

14:05, 26 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։ Մենք տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կազմման կոորդինատորն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, բայց այդ աշխատանքներին մասնակցում է ևս 4 մարդ «ՔՊ»-ից, որոնք առաջարկներ են անում և որոշում, թե ում որ տեղում առաջարկեն։ Վերջում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի, և ամբողջական ցանկը կհրապարակվի։ Ամենայն հավանականությամբ, նախորդ տարիների ժողովրդավարական մեթոդները՝ քվեարկությամբ տեղերը որոշելու, այս տարի չեն կիրառվի։ Սակայն մի պայման կամ սկզբունք ի սկզբանե որոշված է՝ «ՔՊ» վարչության անդամների մերձավոր բարեկամները չեն լինելու ցուցակում։ Այդ սկզբունքից ելնելով էլ՝ Փաշինյանը զգուշացրել է իր աներորդուն՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որ նա ցուցակում չի լինելու։ Հավանաբար, նրան ինչ-որ ժամանակ անց որևէ պաշտոն կտան։ Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակին, ապա, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է այն հիմնովին նորացնել, երիտասարդացնել։ Թե ովքեր կհայտնվեն ցուցակում, դեռ հստակ չէ, բայց որոշ անուններ արդեն իսկ շրջանառվում են։ Օրինակ, ԲՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Արզումանյանի, «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանի, «Կենտրոնի» մեկնաբան Պետրոս Ղազարյանի»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր