00:00:00

Պատմությունը կրկնվում է՝ զուգադիպությո՞ւն, թե՞… Աղմկահարույց ինքնասպանության հետքերով. «Ժողովուրդ»

13:07, 26 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ Դավթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրը՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժշկուհի Լուիզա Խաչատրյանը: Թե որն է բժշկուհու քայլի պատճառը, դեռևս պարզ չէ: Մինչ այդ տեղեկացնենք, որ Լ. Խաչատրյանը ոչ միայն Օհանյանի քենակալն է, այլև նրա ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության և Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զարմանալի զուգադիպությամբ նման ողբերգական միջադեպ եղել էր նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության և Հայաստանի ԱԺ նախկին ներկայացուցչի՝ Ֆելիքս Ղուշչյանի ընտանիքում: 2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ինքնասպան է եղել Ֆելիքս Ղուշչյանի կինը՝ Նարինե Առաքելյանը, կրկին իրեն ցած նետելու միջոցով: Հետաքրքիր է՝ այս դեպքերը զուգադիպությո՞ւն են, թե՞ ոչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր