00:00:00

Սոչիում վատ եղանակի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

04:04, 26 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլը պայմանավորված է տեղատարափ անձրեւներով, որոնք լցվել են բնակելի տներ ու սոցիալական ոլորտի օբյեկտներ, քանդել են մայրուղիներն ու իրական վտանգ ստեղծել քաղաքի բնակչության համար։ Ելույթ ունենալով քաղաքային հանձնաժողովի նիստում՝ Պախոմովը նշել է, որ քաղաքի տրամադրության տակ մթերքի եւ վառելիքի բավարար պահուստներ կան։ Նա հավելել է, որ խանութներում խառնաշփոթ առաջացնելու անհրաժեշտություն չկա։ Նախնական տվյալներով՝ տրանսպորտային կապի վերականգնման համար երկու օր կպահանջվի։ Միաժամանակ, Սոչիի լիցքավորման կետերում բենզինի մեծ հերթեր են գոյացել, խանութներում մարդիկ ակտիվորեն մթերք եւ ջուր են գնում։ Ավտոճանապարհներին մեծ խցանումներ են առաջացել։ Նախնական տեղեկություններով՝ երկու զոհ կա, մեկն անհետ կորել է։ Տեղատարափ անձրեւների պատճառով Կուբանի 27 բնակավայրերում մեծ ավերածություններ են տեղի ունեցել, մասամբ ջրի տակ են անցել 1662 տներ։ Տուապսեի շրջանում խախտվել է երկաթուղային կապը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր