00:00:00

Ազգությամբ հնդիկը Հայաստան է եկել մալարիայիով վարակված

00:50, 26 հոկտեմբեր 2018

Հայաստանում օրերս մալարիայի հերթական բերովի դեպքն է գրանցվել։ NEWS.am–ին Երեւանի Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը պատմեց, որ հիվանդը վարակվել է Հնդկաստանում, սակայն նշաններն ի հայտ են եկել, երբ տեղափոխվել է Հայաստան։ «Ազգությամբ հնդիկ հիվանդը ստացել է համապատասխան դեղորայք եւ դուրս գրվել, մնալու է մեր բժիշկների հսկողության ներքո»,– ասաց նա։ Մհեր Դավիդյանցը հայտնեց, որ Հայաստանում մալարիայի բերովի դեպքեր տարվա ընթացքում միջինը 10 անգամ գրանցվում են, հիմնականում վարակը բերում են Աֆրիկայից եւ Հնդկաստանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր