ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտվեն ռազմական գործողությունների դադարից և «կակտիվացնեն դիվանագիտական ջանքերը՝ տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ»։
Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«ՄԱԿ-ը հույս է հայտնում, որ կողմերն այս ընթացքում, երբ ռազմական գործողությունները դադարել են, կակտիվացնեն իրենց դիվանագիտական ջանքերն ու կհամագործակցեն նաև միջնորդների հետ։ Մենք կոչ ենք ուղղում միջնորդներին, ներառյալ՝ Պակիստանին, Կատարին ու մյուսներին, շարունակել աշխատել՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ»,- մասնավորապես, ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։