ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայությունը էական ազդեցություն ունի Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունների վրա:
Սկսած ռեգիոնալ «նայողներից» մինչև տարածաշրջանային նախագծեր՝ տարբեր քաղաքական ազդեցությունների են ենթարկվում, որի պարագայում կանխատեսելիության գործոնը բավականին նվազ է:
Դեռ դժվար է ասել, թե ով ինչքան կշահի կամ որքան կկորցնի, բայց մի բան ակնհայտ է` արկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու: