00:00:00

Ինչու՞ է լռում Դավիթ Սանասարյանը

00:37, 26 հոկտեմբեր 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Այսօր ԶԼՄ-ներից տեղեկացա, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին հայտնել է, որ Ագրարային համալսարանում ստուգումներն ավարտվել են, որոնց արդյունքում նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամ վճարել պետբյուջե` պետությանը վնաս հասցնելու համար...Ըստ Սանասարյանի` ստուգումները շարունակվում են նաև ԵՊՀ-ում, որոնց արդյունքների մասին հանրությանը շատ շուտով կտեղեկացվի... Հետաքրքիր է...Ես և Հ. Խորիկյանը դեռ սույն թվականի հունիսի 2-ին "բաց նամակով" դիմել էինք պարոն Սանասարյանին` խնդրելով անհապաղ ստուգումներ սկսել Շիրակի պետհամալսարանում: Հունիսի 8-ին փոստով նաև ստորագրված նամակ ուղարկեցինք, սակայն պատասխան մինչև հիմա չկա... Մեկ տարուց ավելի սոցցանցերի մեր էջերով և հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներով մենք բարձրաձայում և բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացնում Շիրակի պետհամալսարանի արդեն նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի` բազմաթիվ հանցանքներ և ապօրինություններ պարունակող գործունեության մասին...Մինասյանը 1 տարի և 10 ամիս ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու արդյունքում ՇՊՀ-ն սնանկացրեց...Սահակ Մինասյանը, խախտելով բուհի ռազմավարական զարգացման ծրագիրը, ՇՊՀ-ում ահռելի մասշտաբների շինարարական աշխատանքներ կատարեց, որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն մեծ ռիսկեր, փոշիացրեց ՇՊՀ-ի բյուջեն...Մինասյանի գործունեության արդյունքում ոչ միայն անհետացավ նախկին ռեկտորից 2016 թ-ի հուլիսին ժառանգած 500 միլիոն դրամ գումարը, այլև 2017 թ-ի ֆինանսական տարին ՇՊՀ-ն փակել էր 242 273 000 դրամ վնասով... Չեմ անդրադառնում ԿԳՆ-ի 2017 թ-ի նոյեմբերին հրապարակած հաշվետվությանը, որտեղ բացահատված են ՇՊՀ նախկին ռեկտորի բազմաթիվ ապօրինությունները... Հարց է առաջանում... Ի՞նչն է պատճառը, որ պարոն Սանասարյանի ղեկավարած կառույցը մինչև հիմա լռում է ՇՊՀ-ում տեղի ունեցած հանցագործությունների և անօրինականությունների պահով... Չեմ ուզում մտածել, որ մարզային բուհում տեղի ունեցած իրադարձությունները չեն հետաքրքրում Հայաստանի նոր իշխանութուններին, կամ ավելի վատը՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը լուրջ հովանավորներ ունի Փաշինյանի շրջապատում... Սակայն շատ կասկածելի է այն դանդաղկոտությունը և անլուրջ վերաբերմունքը ՇՊՀ-ի հետ կապված, որը դրսևորում են Շիրակի մարզի իրավապահները և հանրապետության իշխանությունները... Հուսանք, պարոն Սանասարյանը բավականին արագ կարձագանքի նաև ՇՊՀ-ում ստեղծված օրհասական իրավիճակին... Հ.Գ. Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը պատրաստ է հարազատ բուհին վերադարձնել 350 միլիոն գումար, իսկ այդ ընթացքում ՇՊՀ-ն տարրականորեն թալանած նախկին ռեկտորի հովանավորները և "հանցակիցներն" ամեն ինչ անում են իրենց պրոտեժեին պաշտպանելու համար, ինչի հետևանքով 2018 թ-ի մայիսից ի վեր ՇՊՀ-ն ստիպված է արդեն 50 միլիոն դրամ վարկ վերցնել բանկերից՝ աշխատավարձերը և բուհի մինիմալ կարիքները հոգալու համար...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր