00:00:00

«Հրապարակ». Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը»

13:40, 25 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապակար» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը»․ օրերս ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով։ Իսկ դրանից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Գարեգին Առաքելյանը, ով փոխարինել է կյանքից անսպասելի հեռացած Նիկոլայ Գաբրիելյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր