00:00:00

Թրամփը խոստացել է պարզել իր հակառակորդներին ուղարկված կասկածելի ծրարների հարցը

04:30, 25 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Քաղաքական բռնությունների սպառնալիքներին Միացյալ Նահանգներում տեղ չկա։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոստանալով պարզել իր հակառակորդներին ուղարկված կասկածելի ծրարների հարցը։ Նա նշել է, որ կառավարությունը ջանքեր կգործադրի այդ դեպքերի պարզաբանման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ «Մենք չենք խնայի որեւէ ռեսուրս կամ միջոց այս գործում»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբամային եւ Հիլարի Քլինթոնին պայթուցիկ սարքեր են ուղարկել՝ նման այն սարքին, որը գտնվել էր միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ։ ԶԼՄ-ները հայտնել են, որ տարօրինակ ծրարի հայտնաբերման պատճառով CNN-ի շենքից մարդիկ են տարհանվել։ Ծրարն առգրավվել է, երբ այն Սպիտակ տուն էին առաքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր