00:00:00

ՓՊ խորհդի նիստերը իրականացվում  են երկաթուղային կայարանի սկզբունքով. փաստաբան

18:47, 09 մարտ 2018 Իրավական

«3 տարուց ավել է Փաստաբանների պալատում իրավիճակը խնդրահարույց է։ Փաստաբանների մի խմբի պնդմամբ փաստաբանների պալատը վաղուց վերածվել է իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի և էականորեն վտանգում է փաստաբանի ազատությունը ՀՀ-ում»: Այս մասին, այսօր «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է  փաստաբան Վահե Գրիգորյանը։ Վահե Գրիգորյանի խոսքով, Հայաստանում իրավիճակը չի սրվել այնքնա, որքան Ադրբեջանում և Թուրքիայում և դա փաստաբանների առանձին խմբի դիմադրության հետևանք է։ Վահե Գրիգորյանը անդրադարձավ Փաստաբանների պալատի կողմից փաստաբանների նակտմամբ կիրառվող կարգապահական վարույթներին, որոնք հիմնականում կիրառվում են քաղաքական զգայունություն ունեցող քրեական գործերով փաստաբանների նկատմամբ։ Ըստ նրա Փաստաբանների պալատի խորհդի նիստերը իրականացվում  են երկաթուղային կայարանի սկզբունքով: «Մարդիկ գալիս են նիստերին, գնում են, լսում են ապացույցներ, չեն լսում, հետո գնում՝ հանգստանում,  բայց բոլորը մտնում են խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու»,- ասաց նա, հավելելով, որ տպավորություն է, որ այդ որոշումները  արդեն իսկ կայացած են, իսկ նիստերը՝ ձեւական բնույթի են:
Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ որոշ գործերով Փաստաբանների պալատը ստվերային համագործակցության մեջ է մտնում հատուկ ծառայություննեի և քաղաքական իշխանության հետ, որը լուրջ հարված է փաստաբանի ազատությանն ու անկախությանը։ «Դեպի տոտալիտարիզմի ձգտող հասարակություններում այս վիճակը սկուտեղի վրա մատուցված նվեր է իշխանություններին, որին բավարար է փաստաբանների պալատի ղեկավարությանը պահել իր գրպանում և ամբողջ մասնագիտություւնը հայտնվելու է վտանգի տակ։ Լուծման միակ ճանապարհը Փաստաբանների պալատի մենաշնորհի վերացումն է։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (ԵՓԻՄԽ) և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի  շրջանակում:
Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր