00:00:00

Մահացած կնոջը փորձել են սահմանն անցկացնել՝ նրան կենդանի տեսք տալով (լուսանկար)

16:06, 24 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Ռուս-ուկրաինական սահմանին, «Գոպտովկա» անցակետում մի շարք անձինք փորձել են մահացած կնոջը կենդանի տեսք տալով՝ փորձել են անցկացնել սահմանով։ Այս մասին հայտնում է** **«112 Украина»-ն։ «Նշված սահմանային անցակետով սահման հատել պատրաստվող մեքենայի զննությունից պարզվեց, որ հետեւի նստատեղին կա կնոջ դիակ, որը նստեցված է եղել ձգված դիրքով եւ ամրացված եղել ամրագոտիով, որպեսզի ստեղծվի տպավորություն, թե ողջ է։ Արդեն հետո, մեքենայի վարորդը, որը տվյալ մահացած կնոջ ամուսինն էր, ցույց տվեց ռուսական լիազոր մարմնի կողմից տված մահվան վկայականը՝ տրված հոկտեմբերի 22-ի ամսաթվով»,- ասել է Ուկրաինական սահմանապահ ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանը: Մեքենայի վարորդը ասել է, որ դիակը տեղափոխել են Ուկրաինա, որպեսզի հուղարկավորեն Զապորոժիեի մարզում։ Դեպքի առնչությամբ իրականացվելու է քննություն։ На данном изображении может находиться: один или несколько человек

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր