00:00:00

Պուտինը եւ Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 11-ին՝ Փարիզում

04:04, 24 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին Փարիզ կատարելիք այցի ընթացքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։ Ուշակովն ասել է, որ Պուտինի եւ Թրամփի օգնական Ջոն Բոլթոնի հանդիպման ընթացքում այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Երկու երկրների ղեկավարները կայցելեն Փարիզ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակին նվիրված միջոցառումներին։ Ըստ Ուշակովի՝ ծրագրվում է, որ հանդիսավոր միջոցառումներից հետո տեղի կունենա ՌԴ եւ ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր