00:00:00

Պուտինը եւ Էրդողանն առանձին հանդիպում կանցկացնեն Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի շրջանակում

16:50, 23 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին առանձին երկկողմ հանդիպում կանցկացնեն Ստամբուլում Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության Չորորրդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Բուրավովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան եւ Թուրքիա. բազմապլանային գործընկերության ռազմավարական ուղղությունները» խորհրդաժողովում: «Ինչպես արդեն հայտնի Է, շուտով Ստամբուլում կկայանա մեր նախագահների հանդիպումը բազմակողմ ձեւաչափով,- ասել Է դիվանագետը:- Դրա շրջանակներում պլանավորվում Է նաեւ անցկացնել Պուտինի եւ Էրդողանի առանձին երկկողմ հանդիպումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր