00:00:00

Խաչատուր Սուքիասյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը նշանվել են. «Հրապարակ»

13:29, 23 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը: Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին: Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն: Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում չեն հայտնվել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր