00:00:00

Թրամփն ԱՄՆ-ում միգրանտների քարավանների հետ կապված իրադրությունը համարել Է դեմոկրատների խայտառակությունը

03:14, 23 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հոնդուրասցի միգրանտների քարավանների հետ կապված իրավիճակը Դեմոկրատական կուսակցության խայտառակությունն Է: Միգրանտների քարավանն այժմ գտնվում Է Մեքսիկայի եւ Գվատեմալայի սահմանին: Այնտեղ, Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսի գնահատմամբ՝ հավաքվել Է 4,5 – 5 հազար մարդ: Նրանց մի մասը հոկտեմբերի 19-ին փորձել Է ճեղքել-անցնել սահմանի պահապան ջոկատների միջով: Վիրավորվել են մի քանի մեքսիկացի ոստիկաններ: «Քարավանները խայտառակություն են Դեմոկրատական կուսակցության համար: Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- գրել Է Միացյալ Նահանգների նախագահը Twitter-ում: Նրա խոսքով՝ ձեռնարկվում են լիամաստաբ միջոցներ՝ կանգնեցնելու «անօրինական միգրանտների գրոհը», որոնք փորձում են կտրել-անցնել ԱՄՆ-ի հարավային սահմանը: Ինչպես նշել Է նախագահը, նախ միգրանտները պետք Է ապաստան խնդրեն Մեքսիկայից, եւ, եթե նրանք չկարողանան դա անել, ԱՄՆ-ը կմերժի նրանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր