00:00:00

Թուրքիան ԱՄՆ-ից պատժամիջոցների չեղարկում է ակնկալում

02:35, 23 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը կչեղարկի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը՝ տեղեկացնում է Reuters-ը։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Բրանսոնին մեղադրում էին լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ, ինչի համար նրան 35 տարվա ազատազրկում էր սպառնում։ ԱՄՆ-ը Անկարային կոչ էր արել անհապաղ ազատ արձակել պաստորին եւ հայտարարել էր, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառ ունեն։ Ինչպես նաեւ՝ պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ, մասնավորապես բարձրացնելով այնտեղից արտահանվող ալյումինի եւ պողպատի տուրքերը։ Հոկտեմբերի 12-ին Բրանսոնն ազատ էր արձակվել եւ վերադարձել էր ԱՄՆ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր