00:00:00

Պատգամավորն առաջարկում է փոխել օրհներգը

02:00, 10 մարտ 2018 Մշակույթ

Ուկրաինայի ազգային օրհներգի տեքստը պետք է փոխվի, որպեսզի այն չսկսվի «ողբերգական» բառերով,  ասել է  Գերագույն Ռադայի պատգամավոր Նեստոր Շուֆրիչը: Այս մասին տեղեկացնում է NewsOne ալիքը: 1991 թվականից ի վեր Ուկրաինան օգտագործել է «Ուկրաինան դեռ չի մեռել» օրհներգը: Ուկրաինայի Գերագույն ռադան 2003 թ.-ին հաստատեց օրհներգը՝ տեքստի առաջին տողերը փոխելով: Ըստ պատագամավորի, «Ուկրաինան դեռևս  մեռած չի, և փառքը, և պատիվ» բառերը պետք է փոխարինել «ընդմիշտ կլինի Ուկրաինան, իր փառքն ու ազատությունը»: Պատգամավորը բացատրել է, որ օրհներգի տեքստը փոխարինելուց հետո այն ավելի դրական կլինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր