00:00:00

«Ծաղիկ Ռուբոն» անցողիկ տեղում «բարգավաճելու» հույս ունի. «Ժամանակ»

14:03, 20 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երդվյալ ազատամարտիկների միության 6-րդ համագումարը: Այդ կազմակերպության ղեկավարը Ռուբեն Գևորգյանն է՝ Ծաղիկ Ռուբոն: Բայց ամենակարևորն այն է, որ համագումարը տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, և դրանով Գևորգյանը ուզում է ցույց տալ, թե ինքն ինչպիսի հանրային աջակցություն ունի: Ռուբեն Գևորգյանը հույս ունի, որ նման համագումար կազմակերպելու միջոցով ինքը ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակում, ընդ որում՝ խիստ անցողիկ տեղում: Այսօր կայանալիք համագումարին ներկա է լինելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում նույնիսկ, որ նա ելույթ ունենա, իսկ դա նշանակում է, որ Ծառուկյանը կարևորում է Ծաղիկ Ռուբոյի ու նրա ազատամարտիկների աջակցությունը՝ անկախ նրանից, թե ինչ կապ ունեն ազատամարտի կամ ընդհանրապես արցախյան պատերազմի հետ, կարևորը քվեների քանակն է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31